09 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Ո՞վ է միանալու ՀԱԿ-ին.Հրապարակ

Հայ ազգային կոնգրես դաշինքի անդամ կուսակցություններն այսօր քաղխորհրդի նիստ են հրավիրել, որին մասնակցելու են դաշինքը նորոգելու ծրագրեր մշակող 5 կուսակցությունների ներկայացուցիչները՝ “Ժողովրդավարական հայրենիքը”, “Քրիստոնեաժողովրդավարական վերածնունդը”, “Ժողովրդավարական ուղին”, Հայաստանի կանաչների կուսակցությունը եւ “Մարդու իրավունքներ-96”-ը:

Նիստը տեղի կունենա ԺՈՒԿ գրասենյակում, ժամը 13:00-ին: Քաղխորհրդի մասնակիցները նախորդ նիստից հետո կոչ էին արել  ՀԱԿ-ից հեռացած կամ վերջինի հետ հարաբերությունները սառեցրած կուսակցություններին՝ հետ վերադառնալ եւ պայքարել ՀԱԿ հայտարարած նպատակի՝  երկրում սահմանադրական կարգի հաստատման եւ ռեժիմի կազմաքանդման համար:

Երեկ “Քրիստոնեաժողովրդավարական վերածնունդ”-ի ղեկավար Սոս Գիմիշյանը թերթի լրագրողին տեղեկացրել է, որ բանակցություններ են ընթանում Ստեփան Դեմիրճյանի, Արամ Սարգսյանի եւ այլոց հետ, ու բոլորը դրական են արձագանքել իրենց նախաձեռնությանը, թեեւ Արամ Սարգսյանը դեռ չի շտապում որոշում կայացնել:

Ստեփան Դեմիրճյանի կուսակցությունը, ըստ Գիմիշյանի, եւս չի պատրաստվում լքել ՀԱԿ-ը, իսկ թե քաղխորհրդի նիստերին ինչու չի մասնակցում, ասաց. “Երեւի սպասում են, թե գործընթացներն ինչպես կընթանան, դա իմ կարծիքն է”:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ