Մինչեւ 2017-ի ապրիլ
«Կարծում եմ, որ Կարեն Կարապետյանի պաշտոնավարումը կձգվի մինչև 2017 թվականի ապրիլ ամիսը, ինչից հետո նրան կփոխարինի ներկայիս նախագահը», – այսօր լրագրողների հետ զրույցում նշեց «Ժողովրդական» կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը:
Կարապետյանը շեշտեց՝ նորանշանակ վարչապետն իր գործունեությամբ կարող է ներդրումներ բերել Հայաստան:
«Ինձ դուր են գալիս Կարապետյանի ունեցած կապերը, և այդ առումով նա կարող է կապիտալ բերել ՀՀ, իսկ թե կստացվի՞ արդյոք օլիգարխներին հարկային դաշտ բերել, դա դեռ հարց է: Բոլորը գիտեն ստվերների կամ օլիգարխների մասին: Մի բան հաստատ է՝ առանց նախագահի իմացության՝ ո՞վ կարա խլվլա», – ասաց բանախոսը: