Քանի անխելք կա, որ կհավատա դրան. Իրավունք
Ազատության հրապարակում Նիկոլ Փաշինյանի ելույթի առյուծի բաժինը նվիրված էր գործող բաժինը նվիրված էր գործող իշխանության քննադատությանը, սակայն ինչպես ամիսներ առաջ ԱԺ-ում, այնպես էլ հանրահավաքում, ՔՊ-ի անդամը իրական ընդդիմադիր լինելու մասին հարց հնչեցրեց:
Ավելին` նա անխնա քննադատեց Հայաստանում գործող ընդդիմադիր ուժերին, որոնք ըստ Փաշինյանի, համագործակցում են իշխանության հետ: Քննադատության թիրախում նորաստեղծ «Համախմբում» կուսակցության ղեկավար Վարդան Օսկանյանն է:
«Ընդհանրապես անհասկանալի է, թե այնպիսի սուբյեկտներ, ինչպիսիք են Արթուր Բաղդասարյանն ու ՕԵԿ-ը, Հովիկ Աբրահամյանի հավատարին հենարան ԲՀԿ-ն, Վարդան Օսկանյանը, որոնք Սերժ Սարգսյանի բերած գլխավոր անձինք են, կարող են ընդդիմադիր քաղաքական գործունեության հայտ ներկայացնել»:
Թերթը «Համախմբում» կուսակցության փոխնախագահ Ստեփան Մարգարյանից հետաքրքրվեց` ինչ գնահատական կտա սրան: Պարոն Մարգարյանն ասաց, որ ինքը չի լսել Փաշինյանի ելույթը: Երբ մեջբերեցինք Օսկանյանին առնչվող նախադասությունը, կուսակցության փոխնախագահը ծիծաղեց, ապա ասաց. «Մենք ծիծաղում ենք դրա վրա: Քանի անխելք կա մեր երկրում, որ կհավատա դրան»:
Օրվա մյոս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: