Գլխավոր պրոբլեմը. Ժողովուրդ
Կառավարության կազմի փոփոխության շուրջ քննարկումները շարունակվում են, եւ հիմնական հարցը, որ բոլորը փորձում են պարզել է, թե ինչ իմաստ ուներ ԱԺ ընտրություններից 7 ամիս առաջ կառավարություն փոխել: Ի թիվս քաղաքական ու աշխարհաքաղաքական շատ վարկածների, գոյություն ունի նաեւ սոցիալական պատճառաբանություն, որը թերթի տեղեկություններով, կառավարության մասնագետները քննարկում են ներքին օգտագործման համար իրականացված հաշվարկների շրջանակներում:
Ըստ այդմ, այս տարվա դեկտեմբերից սկսած Հայաստանի բազմաթիվ գյուղական համայնքներում սոցիալական վիճակը կտրուկ սրվելու է: Այսինքն` Հայաստանի հեռավոր լեռնային գյուղերի բնակչության մի զգալի մասը նույնիսկտարրական հացի խնդիր կարող է ունենալ: Երբ այս կանխատեսումներն ամփոփվել են, ակնհայտ է դարձել, որ իրավիճակը մեղմելու միակ տարբերակը փոփոխություններով մարդկանց մոտհույս ներշնչելն է, րպեսզի դրա արդյունքում տնտեսությունը մի փոքր գոնե աշխուժանա:
Այլ կերպ ասած Կարեն Կարապետյանի կառավարությա խնդիրը լինելու է ձմռան ամիսներին Հայաստանի հատկապես հեռավոր լեռնային շրջաններում բնակչության սովի մատնվելու երեւույթները կանխելը: Եթե այդ խնդիրը հաջողվի լուծել, ապա գարնանը սպասվող խորհրդարանական ընտրություններով պայմանավորված սոցիալական վիճակը որոշակիորեն կթեթեւանա: Հայտնի է, որ ընտրությունների շրջանում Հայաստանում հսկայական գումարներ են շրջանառվում, ինչը թույլ կտա առնվազն մեկ տարվա կտրվածքով սոցիալական լարվածությունը մեղմել:
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: