29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Ես ինստիտուտում հոգեբանություն անցել եմ, բայց կդժվարանամ ՀՀԿ-ի հոգեկան տվայտանքները մեկնաբանել»

«Քվեարկած ընտրացուցակների հրապարակումը կլինի առ ոչինչ, եթե իրավական հստակ ընթացակարգեր չեն հետևելու»,- Henaran.am-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանն՝ անդրադառնալով Ընտրական օրենսգրքի շուրջ ձեռք բերված պայմանավորվածության ձախողումից հետո նոր քննարկումներին:
«Բայց ես քանիցս ասել եմ, ինձ համար քվեարկած ընտրացուցակը ոչ Մոդիլյանիի, ոչ Ռենուարի, ոչ էլ Ռեմբրանդտի կտավ է, որ կպցնենք պատին և գանք, ասենք՝ ինչ սիրուն ցուցակ է, ու գնանք առաջ: Դրանից բացի պարտադիր պետք է երկարացվի բողոքարկման ժամկետը, որովհետև եթե մենք քվեարկած ու փակցված ընտրացուցակներում հայտնաբերելու ենք անճշտություններ, ապա ԸՕ-ով ներկա սահմանված ժամկետը բավարար չի լինելու այդ բողոքարկման գործընթացը պատշաճ կազմակերպելու համար»,-ասաց նա:

ԲՀԿ պատգամավորը նշեց, որ ԲՀԿ-ն սկզբունքորեն դեմ չէ ստորագրված ցուցակների հրապարակմանը:

«Դա ընդդիմության հիմնական պահանջներից մեկն է եղել բոլոր ժամանակներում, բայց եթե իրավական ընթացակարգերի խստացում չլինի, ԲՀԿ-ն դրան կողմ չի լինի»,-ասաց նա:

«Այս պահին քննարկումները գնում են, թե իրավական ընթացակարգերը ինչպիսի՞ն պետք է լինեն, ի՞նչ չափով պետք է լինեն և պե՞տք է լինեն արդյոք, թե ոչ: Եթե դրան զուգահեռ չեն կատարվելու լուրջ փոփոխություններ Քրեական օրենսգրքում, եթե չի խստացվելու պատիժը՝ օրինակ հանձնաժողովի անդամի համար, որը իր կոտրած ձեռքով կստորագրի հանրապետության բացակայած «իքս» քաղաքացու համար, ապա քվեարկած ցուցակները ոչինչ չեն տալու»,-ասաց նա:

Հարցին, թե տարօրինակ չե՞ն համարում, որ իշխող ՀՀԿ-ն այդքան ասում էր, թե ցուցակների հրապարակումը դեմ է Վենետիկի հանձնաժողովի դրույթներին, մարդու իրավունքների խախտում է, և ինչպե՞ս է, որ հիմա արդեն համաձայն են հրապարակել, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Գիտեք` ես ինստիտուտում հոգեբանություն անցել եմ, բայց կդժվարանամ ՀՀԿ-ի հոգեկան տվայտանքները մեկնաբանել»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ