12 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Չկարողացան մաքրել «ավգյան ախոռները»

 

«Տիգրան Սարգսյանն ու Հովիկ Աբրահամյանը չկարողացան մաքրել «ավգյան ախոռները» , իսկ հիմա ժողովուրդը մեծ սպասումներ ունիԿարեն Կարապետյանից: Նա հասարակության կողմից ընդունվում է որպես առաջադեմ հայացքներ ունեցող մարդ», – Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը:

Քաղաքագետն ընդգծեց՝ ոչ միայն քաղաքացիները, այլև նախագահը մեծ սպասելիքներ ունի Կարեն Կարապետյանից:

«Բավականին մեծ խնդիրներ կան տնտեսության մեջ ու տնտեսության ոլորտում: Ինքս էլ ուզում եմ հավատալ, որ ամեն ինչ լավ կլինի, քանի որ այսպես երկար շարունակել հնարավոր չէր: Վերջին շրջանում հասարակության ու իշխանության միջև պատնեշ էր գոյացել, ու դա կարող է ծանր հետևանքներ ունենալ: Իսկ հիմա հասարակությունը հավատով է լցված: Կարեն Կարապետյանը պետք է կոնկրետ քայլերի դիմի հասարակության հույսերն արդարացնելու համար», – ընդգծեց Գագիկ Համբարյանը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ