08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

«Ամենևին չեմ կարծում, որ սա չսպասված փոփոխություն էր»

«Սա անցած տարի հանրաքվեով ընդունված սահմանադրական փոփոխություններից ենթադրվող արմատական փոփոխություններ են, ինչը երեկ հստակ արձանագրվեց նախագահի եկույթում»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՀԿ-ական Արտակ Դավթյանը՝ անդրադառնալով վարչապետի հրաժարականին:

Պատգամավորը նշեց՝ երեկ առավոտյան արդեն նախկին վարչապետը ելույթ ունեցավ և նշեց՝ անհրաժեշտ է համարում փոփոխությունը, որպեսզի հայտնի խնդիրները նորովի մոտեցումներով հանդես եկող անձնավորություն լուծի:

«Ամենևին չեմ կարծում, որ սա չսպասված փոփոխություն էր»,-նշեց պատգամավորը:

Բանախոսն ընդգծեց՝ ինքը ոչ միայն լավատես է, այլև իրատես, որ այն ակնկալիքները, որ ունեն բոլորի հետ միասին, կիրականան. «Երեկ էլ Կարեն Կարապետյանն իր կարճ խոսքում շատ պրագմատիկ ներկայացրեց, թե ինչպես է տեսնում ծրագիրը»:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ