26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ՀԱԿ-ի Զուրաբյանը սեւ-մութ կապեր ունի. Հրապարակ

Ըստ “Հրապարակ”-ի, ՀԱԿ քաղաքական վերնախավի հետ ակտիվորեն շփվող ռուսաստանահայ Սմբատ Կարախանյանը շարունակում է համագործակցել Կոնգրեսի հետ: ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի հաճախակի այցերը Մոսկվա, ասում են, նաեւ Կարախանյանի հետ հանդիպելու նպատակով են կատարվում:

Պարզվում է` Կարախանյանի հետ Լեւոն Զուրաբյանին ծանոթացրել է այսօր արդեն ՀԱԿ-ից դուրս եկած, “Ազատ դեմոկրատների” անդամ, նախկին ԱԳ նախարար, նախկին քաղբանտարկյալ Ալեքսանդր Արզումանյանը. Կարախանյանը վերջինիս մոսկովյան ուսանողական տարիների ընկերն է:

Սակայն,  ինչպես տեղեկացնում են ՀԱԿ մեր աղբյուրները, նրանց հարաբերությունները բավականին հետաքրքիր ընթացք են ունեցել. երբ Ալիկը նստած է եղել, Լեւոն Տեր-Պետրոսյանը բանագնաց է ուղարկել ռուսաստանյան հայտնի ծառայությունների հետ որոշակի կապեր ունեցող Կարախանյանի մոտ` ասելու, որ Ալիկի բացակայության պարագայում ինքը վստահում է բացառապես Լեւոն Զուրաբյանին: Իսկ երբ Արզումանյանը դուրս է եկել բանտից, մի քանի անգամ զանգահարել է Կարախանյանին, վերջինս նրա զանգերին չի պատասխանել:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ