25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Կարեն Կարապետյանը անսպասելի կանի

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանի խոսքով` այսօր հրաժարական ներկայացրած վարչապետ Հովիկ Աբրահամյանը վարչապետ դարձավ քաղաքական մանիպուլյացիաների արդյունքում, որոնք արվեցին Հայաստանին ԵՏՄ քարշ տալու համար: Այս մասին քաղաքագետը նշեց Henaran.am-ի հետ զրույցում: «Եթե քառյակը չէր գիտակցում, թե ինչպես է ինքն օգտագործվում, ապա  թերևս Ռուսաստանը շատ լավ էր հասկանում, որ սրանով թույլ չի տալիս մայդան Հայաստանի այն քաղաքական ուժերի կողմից, ովքեր կողմ կլինեին Ասոցացման համաձայնագիրը տապալելուն»:

Ըստ Սաֆարյանի Հովիկ Աբրահամյանը հիշվելու է որպես վարչապետ, ում ժամանակ Հայաստանը մտել է ԵՏՄ, ում օրոք տնտեսության մեջ ռեֆորմներ տեղի չեն ունեցել.

«Նա թողնում է վատ ժառանգություն, ինչպես և բոլոր մյուս վարչապետերն են թողել մեկը մյուսին»,-նկատեց Սաֆարյանը:Ինչ վերաբերում է Երևանի նախկին քաղաքապետ ու վարչապետի հիմնական թեկնածու Կարեն Կարապետյանին.

«Կարեն Կարապետյանը հետաքրքիր բաներ ուներ, եթե գտնում էր, որ ինչ-որ բանը ճիշտ է, անում էր,չգիտեմ ինչպիսի վարչապետ կլինի, բայց մի բան ակնհայտ է, որ ինքը շատ անսպասելի բաներ կարող է անել»: Ի դեպ, մեր զրուցակիցը բացասական է որակում այն, որ Կարեն Կարապետյան «ՀայՌուսգազարդի» նախկին տնօրենն է:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ