21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

«99,9 տոկոսով վստահ եմ, որ Կարեն Կարապետյանն է լինելու»

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում վստահությամբ նշեց, որ հաջորդ վարչապետը Կարեն Կարապետյանն է լինելու: «99,9 տոկոսով վստահ եմ»,-ասաց նա:

Հարցին, թե ինչ փոփոխություններ է ակնկալում նոր վարչապետից, նա արձագանքեց. «Կա երեք հիմնարար փաստաթուղթ՝ Սահմանադրությունը, փետրվարի 12-ին նախագահի ելույթը և ՀՅԴ-ՀՀԿ համաձայնագիրը: Այնտեղ ձևակերպված խնդիրները, առաջադրանքները, եթե հետևեք, կտեսնեք, որ երկրում փոփոխություններ անելու հիմքերն են դրված, որն իրականացնելու համար խորապես համոզված եմ՝ անհրաժեշտ էր նոր մոտեցումների ունակ հասարակությանը համախմբող կառավարություն ստեղծել»:

Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանն այսօր հրաժարական տվեց Կառավարության նիստի ժամանակ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ