27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

“Al Jazeera”-ի հեռարձակումը դադարեցրել են “բռնություն քարոզելու” պատճառով

Իրաքի իշխանությունները չեղյալ են հայտարարել 10 արբանյակային հեռուստաընկերությունների հեռարձակման թույլտվությունը, այդ թվում` Քաթարի “Al Jazeera” հեռուստաընկերության, հաղորդում է “BBC”-ն: Չինովնիկների խոսքով` դրա համար պատճառ է հանդիսացել եթերով “բռնություն քարոզելը”:

Հաղորդակցության եւ լրատվամիջոցների իրաքյան հանձնախմբի հայտարարության մեջ ասվում է, որ “Al Jazeera“-ն եւ մի շարք այլ հեռուստաընկերություններ եթերում “չափազանցնում”, ինչպես նաեւ “օրենքը խախտելու եւ իրավապահ մարմինների վրա հարձակվելու կոչեր են հնչեցնում”: 

Հարկ է նշել, որ Al Jazeera“-ի ղեկավարությունը սունիթներ են, իսկ ներկա պահին Իրաքում բախումներ են տեղի ունենում սունիթ բնակչության եւ շիա ղեկավարության միջեւ: Շիա մահմեդականությանն է դավանում երկրի նախագահ Նուրի ալ-Մալիքին:

Ահաբեկչությունների եւ սունիթ ապստամբների եւ իրաքյան բանակի միջեւ բախումների հետեւանքով վերջին օրերին զոհերի թիվն Իրաքում հասել է 200-ի:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ