25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Պետք է վերջ տալ. Հովիկ Աբրահամյանը՝ կառավարությանը

”Ամիսը մեկ, երկու ամիսը մեկ փոփոխություններ եք բերում, դրան պետք է վերջ տալ, քանզի տնտեսվարողները դժգոհում են: Պետք է բոլոր փոփոխություններն անել և նոր ներկայացնել հարկային օրենսգիրքը՛՛,-այսօր Ազգային ժողովում դիմելով Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վաչե Գաբրիելյանին` ասաց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: 

՛՛Հարկային միասնական օրենսգիրք պետք է վերջապես տպագրել, եթե միջոցներ չկան, տեսնենք՝ որտեղից հայթայթենք միջոցներ՛՛,-հավելեց ԱԺ նախագահը:

Վաչե Գաբրիելյանը զեկուցում էր ՛՛Եկամտային հարկի՛՛ մասին օրենքի լրացումների անհրաժեշտության մասին: Նրա խոսքով՝ հունվարի 1-ից օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ի հայտ են եկել խնդիրներ, մասնավորապես՝ զինծառայողների եկամուտները հարկելու հետ կապված, ինչը ստիպել է օրենսդրական նոր նախաձեռնությամբ հանդես գալ:

Այս օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում եկամտային հարկի որոշման եւ վճարման հետ կապված հարաբերությունները, սահմանում է Հայաստանի Հանրապետությունում եկամտային հարկ վճարողների շրջանակը, եկամտային հարկի դրույքաչափերը, հաշվարկման եւ վճարման կարգը: 2010թ. դեկտեմբերին ընդունված ՛՛Եկամտային հարկի մասին՛՛ ՀՀ օրենքն արդեն չորս անգամ փոփոխության է ենթարկվել. վերջին փոփոխությունը` 2012թ. դեկտեմբերի 19-ին: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ