13 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Սեյրան Օհանյա՞նն էլ. Հայկական Ժամանակ

Այսօր առավոտյան ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը վերջին անգամ կվարի կառավարության նիստը։ Արդեն երեկոյան ՀՀԿ գործադիր մարմնի, այնուհետեւ խորհրդի նիստերից հետո կհայտարարվի Աբրահամյանի եւ նրա կաբինետի հրաժարա­կանի մասին։ Որոշ նախարարներ հաջորդ կառավարության կազմում չեն լինելու. այդ թվում անգամ պաշտպանության նա­խարար Սեյրան Օհանյանի անունն Է շրջանառվում։ Պաշտպանության նախարարի թեկնածուների շարքում շրջանառվում Է Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանի անունը։

Իշխանության վերնախավում ի թիվս մի շարք պաշտոնանկությունների եւ նշանակումների՝ քննարկվում Է Ազգային անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար Արմեն Գեւորգյանին Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար նշանակելու հարցը։ Այդ պաշտոնը ներկայումս զբաղեցնող Վիգեն Սարգսյանը, հիշեցնենք, ըստ որոշ տեղեկությունների, վարչապետի փոփոխությունից հետո նշանակվելու Է արտգործնախարար։ Արմեն Գեւորգյանը երկար տարիներ եղել Է նաեւ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի ղեկավարը։

Իշխանական շրջանակներում երեկ տեղեկություններ կային, որ ՀՀ վարչապետի թեկնածու Կարեն Կարապետյանը «դաբռո» ունի եւ զբաղեցրած պոստերից կազատվեն այն նախարարները, որոնց վրա նա մատը դնի։ Դա միայն ուժայիններին չի վերաբերվում եւ արտգործնախարարությանը։ Հիշեցնենք, վերջիններիս իրականում որոշում Է բացաոապես Սերժ Սարգսյանը։ Նույն շրջանակներում խոսվում Էր, որ Կարեն Կարապետյանն անգամ դաշնակցական նախարարներին պաշտոնանկ անելու «դաբռո» ունի։

Մեր ադբյուրները հայտնում են, որ այսօր ՀՀԿ ԳՄ եւ խորհրդի նիստերում հնչելու են բավական կոշտ գնահատականներ։ Սովորաբար, վարչապետին հեռացնելիս ընդունված Է դա անել ավելի դիվանագիտական, մեղմ ձեւակերպումներով։ Այսօր, սակայն, ինչպես փոխանցում են իրազեկ ադբյուրները, հայտարարվելու Է, որ տնտեսական անկում Է եղել, բյուջեի թերհավաքագրում, վիճակի վատթարացում։

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ