28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

ՄԻՊ ից չհայտարարված այց են կատարել «Նուբարաշեն» ՔԿՀ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքիկանխարգելման վարչության և Արագ արձագանքման վարչության մասնագետները 2016 թվականիսեպտեմբերի 7-ին այցելել են ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողականհիմնարկ:

Հանդիպումներ են տեղի ունեցել քրեակատարողական հիմնարկում անազատության մեջ պահվող Անդրիաս Ղուկասյանի և այլ անձանց հետ: Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել վերջիններիս հետ, լսել նրանց կողմից բարձրացված խնդիրները:

Ա. Ղուկասյանը տեղափոխվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի բժշկակական սպասարկման բաժնի հիվանդասենյակ, որտեղ կրկին պահվում է առանձին:

Ա. Ղուկասյանի հետ առանձնազրույցի ընթացքում պարզվել է, որ ապահովված են հացադուլը դադարեցնելուց հետո համապատասխան սննդակարգին անցնելու համար անհրաժեշտ պայմանները,բժշկական սպասարկման բաժնի բժիշկն ամեն օր այցելում է վերջինիս,  նախատեսվում է իրականացնել ևս մեկ բժշկական հետազոտություն: Այս հարցը Մարդու իրավունքների պաշտպանի հսկողության ներքո է:

Ա. Ղուկասյանի կողմից հացադուլը դադարեցնելուց հետո կատարված այցելության ընթացքում Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները հերթական անգամ ուսումնասիրել են վերջինիս բժշկական փաստաթղթերը և ստացել դրանց պատճենները:

ՄԻՊ աշխատակազմ

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ