21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի վարչապետը

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին այսօր՝ սեպտեմբերի 5-ին, պաշտոնական այցով Հայաստան է ժամանել: «Զվարթնոց» օդանավակայանում Վրաստանի իր գործընկերոջը դիմավորել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

ՀՀ կառավարությունից  հայտնում են, որ դիմավորման պաշտոնական արարողությունից հետո Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի գլխավորած պատվիրակությունն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ