«Ժողովրդի համբերության բաժակը Սասունցի Դավթի ձիու ոտքի տակ է» /վիդեո/
«Ժողովրդի համբերության բաժակը գտնվում է Սասունցի Դավթի ձիու ոտքի տակ, որն ընդդեմ օտարների էր: Համբերության բաժակը լցվում է ընդդեմ թշնամու, ընդդեմ օտարի: Իսկ ինչ վերաբերում է վերջերս Խորենացի փողոցում տեղի ունեցած իրադարձություններին, իմ տպավորությամբ տաքարյուն տղերք էին, ովքեր իրենց կարծիքով ճիշտ բան էին անում, բայց սխալ էր: Հարկապես չի կարելի մարդ սպանել, այն էլ, որ հայը հային սպպանի», – Henaran.am-ի հետ զրույցում ասաց գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը:
Վերջինս շեշտեց՝ մեր երկրում բազմաթիվ ոլորտներում թերություններ կան, որոնք հարկ է շտկել, բայց, այդուհանդերձ, «Սասնա ծռերի» ընտրած ճանապարհը ճիշտ չէր:
«Զենքով բարեփոխումների չեն հասնում», – ընդգծեց Մերուժան Տեր-Գուլանյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: