27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Էջմիածնի փոխքաղաքապետը հեգնում է Ճոյտի առաջարկը /վիդեո/

Ճոյտը մամուլով թափանցիկ ակնարկ էր արել Էջմիածնի փոխքաղաքապետ Վազրիկ Գրիգորյանին` առաջարկելով քաղաքապետի ընտրություններից հետո միանալ իրենց թիմին եւ մնալ փոխքաղաքապետի պաշտոնում:

Henaran.am-ի հետ  զրույցում Վազրիկ Գրիգորյանը հեգնեց Ճոյտին եւ իր թիմակիցներին` հասկացնելով, որ հավը երազում կորեկ է տեսնում: Նա վստահ նշեց, որ շարունակելու է պաշտոնավարել փոխքաղաքապետի պաշտոնում, քանի որ հաղթելու է Կարեն Գրիգորյանը:

Փոխքաղաքապետը նշեց, որ իրենց թիմը` Կարեն Գրիգորյանի առաջնորդությամբ, այնքան հսկայածավալ դրական աշխատանքներ է կատարել Էջմիածնում, որ սուրբ քաղաքի նկատմամբ հոգատար ամեն ոք էլ պարտադիր կքվեարկի Կարեն Գրիգորյանի օգտին: Նա հերքեց նաեւ Ճոյտի տարածած այն հերյուրանքը, թե իբր ինքն այս օրերին քաղաքապետի պաշտոնակատար է:

«Ես ակտիվորեն ընդգրկված եմ քարոզարշավում, ես Կարեն Գրիգորյանի թիմի ամենաակտիվ անդամներից եմ, ուստի եւ ինքս էլ, օրենքի պահանջով, արձակուրդում եմ»,- ասաց Վազրիկ Գրիգորյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ