08 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Ժառանգությունը» կուսակցության ցուցակով չի մասնակցի ՏԻՄ ընտրություններին

«Ժառանգություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որտեղ նշել է, որ կուսակցության ցուցակով չի մասնակցի ՏԻՄ ընտրություններին:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Անառարկելի փաստ է այն, որ 1995-ից սկսված Հայաստանի Հանրապետությունում բոլոր համապետական եւ ՏԻՄ ընտրությունները, սակավաթիվ բացառություններով, կեղծվում են օրվա գործող իշխանությունների կողմից: Սակայն «Ժառանգությունը», լինելով մասնակցային ուժ, 2002թ.-ին իր հիմնադրումից ի վեր մշտապես օգտագործել է իշխանությունների ապօրինություններին դիմադրության ցանկացած հարթակ եւ հնարավորություն, այդ թվում ընտրությունները՝ հասնելու համար ժողովրդի կամարտահայտության գրանցմանը՝ սահմանադրության առաջին եւ երկրորդ հիմնարար կետերի իրացման նպատակով:

2016թ. հուլիս-օգոստոս ամիսների ժողովրդական պայքարի հանդեպ դե-ֆակտո իշխանությունների իրագործած բռնաճնշումները բերեցին «Ժառանգության» համար իր հիմնադրումից ի վեր մի աննախադեպ իրավիճակի, երբ նրա մի շարք ղեկավար անդամներ կալանավորվեցին՝ շեղելով կուսակցության քաղաքական օրակարգը եւ ստիպելով իր ջանքերն ուղղել նրանց ազատ արձակման գործին: Ու թեեւ Արմեն Մարտիրոսյանը, Դավիթ Սանասարյանը, Հովսեփ Խուրշուդյանը ի վերջո, գրավի դիմաց ազատ արձակվեցին, սակայն նրանց հանդեպ դեռ շարունակվում է քաղաքական հետապնդումը՝ շինծու քրեական գործի տեսքով, իսկ Հայաստանի բանտերը դեռ լեցուն են խղճի բանտարկյալներով, որոնց թվում են նաեւ մի շարք քաղաքական եւ հասարակական գործիչներ:

Նման պայմաններում մենք համարում ենք, որ ցանկացած տիպի, այդ թվում՝ ՏԻՄ ընտրությունների լեգիտիմությունը եւ լեգալությունը ի սկզբանե խաթարված է եւ «Ժառանգությունն» ինքը կաշկանդված է ընտրություններին լիարժեքորեն մասնակցելու առումով:

Այդ իսկ պատճառով «Ժառանգությունը» հրաժարվում է հանրակարգային մասնակցություն ունենալ առաջիկայում սպասվող  ՏԻՄ ընտրություններին, միաժամանակ ազատ թողնելով իր շարքային անդամներին իրենց անհատական նախաձեռնություններում»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ