23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

83 հազար աշակերտ կշարունակի ստանալ դպրոցական սնունդ

ՀՀ կառավարությունը՝ ի դեմս ՀՀ կրթության և գիտության նախարարության, և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան  գրասենյակը   պայմանավորվածություն են ձեռք բերել “Հայաստանում կայուն դպրոցական սնունդ” ծրագրի հիմնական պայմանագրում փոփոխություններ կատարելու և ժամկետը երկարաձգելու մասին: Այդ կապակցությամբ այսօր ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի տնօրեն Պասկալ Միշոն ստորագրել են համաձայնագիր՝  “Հայաստանում կայուն դպրոցական սնունդ” ծրագիրը  մինչև 2017 թ-ի հունիսի 30-ը երկարաձգելու վերաբերյալ:
Նախարար Լևոն Մկրտչյանը կարևորել է համաձայնագրի ստորագրումը՝ ընդգծելով, որ դրանով երկարաձգվում է Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան  գրասենյակի հետ ավանդական համագործակցությունը: “Մենք շնորհակալ ենք մեր միջազգային գործընկերներին՝ հատկապես ծրագրի փուլային հաջորդականության ապահովման համար: Ներկայումս աշխատանքներ ենք տանում համապատասխան հիմնադրամի ձևավորման ուղղությամբ. մոտ ժամանակներս մեր գործընկերների աջակցությամբ նոր որակ կհաղորդենք ծրագրին: Հույս ունենանք, որ ծրագրի արդյունքում բոլոր տարրական դասարանների երեխաները կապահովվեն դպրոցական  սննդով”,-նշել է նախարարը և հավելել, որ սննդի որակի ապահովման իմաստով Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան  գրասենյակի մեթոդաբանական օգնությունը շատ գնահատելի է:
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի տնօրեն Պասկալ Միշոն իր հերթին նշել է, որ գրասենյակն այս տարի նշում է իր գործունեության 25-ամյակը Հայաստանում:

“”Հայաստանում կայուն դպրոցական սնունդ” ծրագրի կապակցությամբ ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել ՀՀ կառավարությանը՝ ի դեմս ԿԳ նախարարության՝ երկարաժամկետ, կայուն և արդյունավետ համագործակցության համար: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 25 մլն դոլար, որի համար նաև մեր երախտագիտությունն ենք հայտնում ՌԴ կառավարությանը՝ օժանդակություն ցուցաբերելու համար”,-նշել է նա՝ ընդգծելով, որ ծրագրով  կշարունակվի ՀՀ 7 մարզերի շուրջ 600 դպրոցներում սովորող տարրական դասարանների 60.000 աշակերտների սննդի ապահովումը: Ի դեպ, ծրագրի իրականացումն ապահովում են 1700 կին-խոհարարներ:
Նշենք, որ Հայաստանում  “Կայուն դպրոցական սնունդ”  ծրագիրը մեկնարկել է 2010 թվականից՝ Պարենի համաշխարհային ծրագրի աջակցությամբ: 2013 թվականից սկսած՝ ծրագրի իրականացմանը միացել է  ՀՀ  կառավարությունը՝ ընդլայնելով ծրագրի ծավալները: Ներկայումս “Կայուն դպրոցական սնունդ” ծրագիրն իրականացվում է  ՀՀ բոլոր մարզերում, բացի մայրաքաղաք Երևանից: Վայոց Ձորի, Սյունիքի և Արարատի մարզերում “Կայուն դպրոցական սնունդ” ծրագիրն իրագործվում է ՀՀ պետական բյուջեի, իսկ մնացած 7 մարզերում՝ Պարենի համաշխարհային ծրագրի միջոցներով: Ծրագրում ընդհանուր առմամբ ընդգրկված են ՀՀ մարզերի  դպրոցների տարրական դասարաններում սովորող  շուրջ 83 հազար աշակերտներ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ