28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

“Սպիտակցի Հայկոն” ցեղասպանությունից, Սերժ Սարգսյանից եւ “օպոզիցիայից”

Հայկ Ղևոնդյանը /սպիտակցի Հայկո/ ապրիլի 23-ի երեկոյան իր մեքենայով իսկապես  գտնվել է Կիևյան մարջի սկզբնամասում “ջահերով երթի” ժամանակ: Միայն թե Հայկոն չի փորձել խորընդոտել Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված երթը, ինչի մասին այս օրերին գրվեց լրատվամիջոցներում և սոցցանցերում: Այդ մասին երգիչն ասաց մեզ հետ հեռախոսազրույցում:

”Ես իմացել եմ, թե ավարիա է եղել, քանի որ ժողովուրդը հավաքված է եղել և մեքենաներով փակված է եղել … իմացել եմ` խոշոր ավարիա է եղել ու օգնության համար մոտեցել եմ մարդկանց”,-Henaran.am-ի հետ զրույցում պարզաբանեց “Սպիտակցի Հայկոն”` հավելելով, թե չգիտեր, որ այդ օրը ապրիլի 23-ն է և որ “ջահերով երթն” այդ օրն է արվում: Ասաց` “մթնշաղ էր, չեմ հասկացել, որ դա հենց “ջահերով երթն” է”:

Հիշեցնենք, տարածված լուրերի համաձայն` դեպի Ծիծեռնակաբերդ կատարվող “ջահերով երթի’ ժամանակ հայտնված տղամարդը, ով ինչպես պարզվել է հետագայում երգիչ “Սպիտակցի Հայկոն” է եղել, կարողացել է ճեղքել հոծ բազմությունը և հասել է երթի միջնամաս և սպիտակ գույնի BMW X6 մակնիշի մեքենայով արաբա-թուրքական “մուղամ” էր միացրել այն պահին, երբ երթի մասնակիցները հայրենասիրական խրոխտ երգեր են կատարել:

”Ոչինչ խնդիր չկա, մեր ժողովուրդն են, մեր հայ ժողովուրդն են, եթե ինչ-որ տեղ  պետք է մեղադրեն, ոչինչ մեր ժողովուրդն է  էլի…  հարյուր տեղ մենք համերգ ենք տվել ու թուրքերի դեմ ենք խոսել այդ համերգների ժամանակ, թուրքերի դեմ լիքը բաներ ենք ասել, երգով ենք հաղթել իրենց, ես ”Ախ մեր երգի հողին մեռնեմ”, ”Մասիսի սարին դրոշ դնեմ” այդ երգերն եմ երգել”,-կիսվեց երգիչը: Ապա ավելացրեց, թե “առնականորեն թուրքի դեմ պայքարող տղան չէր կարող “ջահերով երթը” խանգարել”:

Հարցրինք` ինչով է պայմանավորված հաճախ սկանդալների մեջ հայտնվելը:

”Մենք ուղղակի չենք ընկնում նման բաների հետևից, մենք մեզ համեստ ենք պահում: Մարդու տեսակ կա, որ կապ չունի` ով ինչ է անում, ով ինչպիսին է, նա դժգոհ է: Օրինակ` մենք այսօր Սերժ Սարգսյանի պես լուրջ մտածող պրեզիդենտ ունենք, բայց մարդ կա, որ իրան օպոզիցիա է համարում, վաղը չէ մյուս օրը Լևոն Տեր-Պետրոսյանը նախագահ դառնա, նրան է օպոզիցիա համարելու, այդ մարդու տեսակն այդպիսին է: Ոչինչ, մենք չենք բռնանում այդպիսի բաներից, այդ մարդը տենց ա ուզել, տենց ա մեկնաբանել”:

“Ռաբիս” երգիչը նաև նշեց, որ  թուրք-արաբական երաժշտություն ընդհանրապես չի լսում, և այդ “արվեստը” չի էլ սիրում.

”Այն ռեստորանում, որտեղ նվագում ենք, օրական հազար մարդ է գալիս, մենք այնտեղ կոչ ենք անում ազգագրական երգեր լսել… որ հայը իրեն թույլ կտա ապրիլի 24-ի նախօրեին այդպիսի երգ լսել”:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ