25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ուշադրություն վարորդներին. այս մասին չեն խոսում

Ուժի մեջ են մտնում ԱՊՊԱ ոլորտում ներմուծված փոփոխությունները: «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ-ի կողմից սահմանված RL 1-001 կանոններում տեղ են գտել բազմաթիվ փոփոխություններ, որոնք սույն թվականի սեպտեմբերի 1-ից մտնում են ուժի մեջ: Ընդ որում, հետևելով մամուլում տեղ գտած հայտարարություններին, հիմնականում շատերը խոսում են այն փոփոխությունից, որ բարձրացվել է վթարի հետևանքով ավտոմեքենային պատճառված վնասի այն շեմը (50.000 ՀՀ դրամից բարձրացվել է 100.000 ՀՀ դրամի չափով), որի դեպքում վարորդների կողմից ինքնուրույն կարող է լրացվել համաձայնեցված հայտարարագիր:

Սակայն, չեն խոսում օրինակ նրա մասին, որ վարորդները ինքնուրույն պետք է կատարեն «դեպքի վայրի» լուսանկարահանում, իսկ եթե չունեն համապատասխան հնարավորություն պետք է տեղեկացնեն վթարի մասին ճանապարհային ոստիկանությանը և սպասեն պատահարի վայրում, չեն խոսում նրա մասին, որ բոլոր դեպքերում, եթե վնասի չափը գերազանցում է 100.000 ՀՀ դրամը, պետք է կրկին տեղեկացնեն ճանապարհային ոստիկանությանը ու սպասեն պատահարի վայրում, իսկ թե ինչքան ժամանակում է պրակտիկորեն ճանապարհային ոստիկանությունը հասնում պատահարի վայր կարծում եմ վարորդները քաջատեղյակ են, չեն խոսում նրա մասին, որ տեղի է ունեցել Բոնուս-Մալուս համակարգում փոփոխություն և որ նախկինում սահմանված Բոնուս-Մալուսի գործակիցը փոփոխվել է` նախկին 200%-ից, դարձել է 250%, որն, ըստ էության, կոպիտ ասած նշանակում է ապահովագրավճարի գումարի թանկացում, ինչպես նաև չեն խոսում ընդհանուր ապահովագրավճարի թանկացումից, չեն խոսում նաև այլ` ոչ ավելի պակաս կարևոր փոփոխություններից և խնդիրներից:

Կարծում եմ, որ ավելի ճիշտ կլիներ, որ հասարակությունը տեղեկացված լիներ հենց այդ կարևոր փոփոխությունների մասին, այլ ոչ թե ինչ-որ շեմի բարձրացման, որի մասին խոսակցություններով փաստացի շեղել են հասարակության ուշադրությունն ավելի կարևոր հարցերից:

Արամազդ Կիվիրյան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ