01 Հուլիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Բացիր դարակները, դասավորիր. խորհուրդներ մասնագետից

Ամառն արդեն հետևում է, և շատերի համար արձակուրդն ավարտվել է:  Ինչպես Henaran.am-ի հետ զրույցում նշեց հոգեբան Կարինե Նալչաջյանը, այս օրերին շատերի մոտ հետարձակուրդային սթրես է առաջանում:

Հոգեբանի խոսքով՝ հետարձակուրդային սթրեսը մեր առօրյային բնորոշ ամենափոքրիկ և հեշտ հաղթահարվող սթրեսներից մեկն է: «Մենք շատ ավելի ծանր սթրեսներ ենք տանում ու հաղթահարում: Այնուամենայնիվ որոշակի սթրեսային լարվածություն է առաջանում, որովհետև դու սովոր ես ծույլ հանգստի, կամ թեկուզ տան առօրյային, հետ ես վարժվել աշխատանքային նիստուկացից»,-նկատեց Նալչաջյանը:

Վերջինս, սակայն, շեշտեց, որ եթե հանգիստը երկար է տևում, ապա մենք կարոտում ենք աշխատանքին: «Այնպես չէ, որ աշխատանքը կամ ուսումը, դպրոցը, դասերը վատ բան են, և մենք ստիպված ենք համակերպվել վատին, ոչ, շատ դեպքերում ուղղակի ասում ենք՝ բավական է, պետք է մի քիչ հանգստանալ, ապա կրկին անցնել աշխատանքի»:

Հոգեբանն ընդգծեց, որ մարդու մեջ կա սթրես հաղթահարելու հսկայական պոտենցիալ, և հետարձակուրդային սթրեսը հաղթահարելու համար անհրաժեշտ է այդ պոտենցիալի մի մասն ուղղել դեպի այդ գործընթացը, և սթրեսը շատ արագ հնարավոր կլինի հաղթահարել:

Սթրեսը հաղթահարելու համար Նալչաջյանը նաև խորհուրդ է տալիս.

«Պետք է քո աշխատանքային տեղին վարժվես կրկին, բացես դարակները, դասավորես թղթերը, եթե դա ուսում է, նորից բացես գրքերը, տետրերը, վերանայես՝ որտեղ ես կանգ առել մինչև արձակուրդը»:

Բացի այդ աշխատանքը սկսելուց առաջ էլ հարկավոր է կոլեկտիվի հետ փոքրիկ հավաքույթ կազմակերպել, նշել վերադարձը, սա արդեն կհեշտացնի անցումը հանգստից աշխատանքային առօրյային:

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ