25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

‹‹Ընդդիմության մի մասը կփորձի լեզու գտնել իշխանության հետ››

‹‹Կարծում եմ՝ մեր երկրում  բոլոր ընտրություններն իրենց բնույթով նույնը կլինեն՝ ներառյալ ՏԻՄ ընտրությունները:  Իշխանությունը կփորձի օգտագործել իր վարչական բոլոր հնարավորությունները: Դա ավելի հստակ արտացոլվում է  ՏԻՄ ընտրությունհների ժամանակ՝ ավտոճանապարհների բարեկարգում և այլն… Իսկ խորհրդարանական ընտրությունները, ըստ էության, համապետական են:  Այդ դեպքում կհնչեն ավելի շատ ու ավելի մեծ խոստումներ, բայց դրանք կլինեն ուղղակի խոստումներ››, – Henaran.am-ի հետ զրույցում ասաց դիվանագետ, «Մոդուս Վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:

Վերջինս ընդգծեց՝  մեր երկրում, ցավոք,  իշխանության գալուց հետո  ոչ մեկը պատասխան չի տալիս իր՝ չկատարած խոստումների համար:

‹‹Իսկ ընդդիմությունը կարելի է բաժանել երկու մասի: Ընդդիմության մի մասը կփորձի լեզու գտնել իշխանության հետ, որոշ տեղեր ապահովելու համար՝ լինի խորհրդարանում թե ՏԻՄ մարմիններում… Իշխանությունը սիրով կընդառաջի: Որոշ տեղեր էլ կտրամադրվեն կոալիցիոն գործընկերներին:  Ընդդիմության մի մասն էլ կքննադատի, կբողոքի, բայց  ոչ մի բան չի փոխվի: Հետո հետընտրական ցնցումներ կլինեն, բողոքի ցույցեր կլինեն, ժողորդի մի մասը կծայրահեղանա, կդիմի զենքի օգնությանը, մի մասն էլ կլքի երկիրը՝ կարտագաղթի››, – նշեց Արա Պապյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ