22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Սեպտեմբերը կսկսվի տեղումներով

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացրել է առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսումը։
Ըստ այդմ՝ հանրապետության տարածքում օգոստոսի 29-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Սեպտեմբերի 1-2-ին շրջանների մեծ մասում առավելապես երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավային 2-7 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը օգոստոսի 29-31-ը էապես չի փոխվի, սեպտեմբերի 1-2-ը կնվազի 2-4 աստիճանով:

Երևանում օգոստոսի 29-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Սեպտեմբերի 1-2-ը երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում կա կարճատև անձրևի հավանականություն:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ