08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Ավտովթար Սևան-Ճամբարակ ավտոճանապարհին. կա տուժած

Արտակարգ իրավիճակների նախարարություն օգոստոսի 26-ին՝ ժամը 00.50-ին, ահազանգ է ստացվել, որ Սևան-Ճամբարակ ավտոճանապարհի 30-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ:

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Mitsubishi Montero» մակնիշի 82 PQ 002 պ/հ (վարորդ Տ. Գ., ծնված 1976 թ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել հարակից ձորակը (մոտ 2 մ):

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը Տ.Գ.-ը հոսպիտալացվել է Սևանի ԲԿ. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները փակել են գազի բալոնի փականը և հոսանքազրկել ավտոմեքենան:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ