25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Նոր բնակարաններ սոցիալական բնակֆոնդից

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Արտեմ Ասատրյանն այսօր Կառավարության հերթական նիստին ներկայացրեց Մարալիկ քաղաքի սոցիալական բնակարանային ֆոնդում բնակվող քաղաքացիների ցուցակների ճգրտման հարցը: Նա նշեց, որ նախորդ տարի հատկացվել է 59 բնակարան, որոնցից 27 մանկատան շրջանավարտներին և 32 միայնակ տարեցների ու հաշմանդամություն ունեցող անձանց ընտանիքներին:

՛՛Այս տարի տեղի են ունեցել փոփոխություններ և մենք դեռևս կառավարության որոշմամբ չենք հաստատել չափորոշիչները: Դրա համար առաջարկում եմ նորից վերահաստատել փոփոխություններով հանդերձ՛՛,-ասաց նախարարի պաշտոնակատարը:

՛՛Այդ չափորոշիչները ե՞րբ ենք հաստատելու՛՛,-հարցրեց վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ըստ նախարարի` մեկ-երկու օրվա ընթացքում կդրվի շրջանառության մեջ և կներկայացվի կառավարությանը:

Վարչապետը հետաքրքրվեց, թե բացի Մարալիկից սոցիալական բնակարանային ֆոնդը էլ որտեղ է ապահովվելու և արդյոք հերթագրված քաղաքացիների բնակարանների հետ կապված հիմնական խնդիրը լուծվում է: Թբիլիսյան խճուղում ընթանում են շինարարական աշխատանքներ, ինչպես նաև Ստեփանավանում, Վանաձորում և Ծաղկահովիտում:

-Մենք նաև ձեզ բնակարաններ աղետի գոտուց էինք տվել՛՛,-ասաց Տիգրան Սարգսյանը:
-Մեկ-երկու բնակարան եղել է դրանք հատկացվել են Մանկատան շրջանավարտների առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին՛՛,-նշեց նախարարի պաշտոնակատարը:

Ինչ վերաբերում է խնդրին, ապա չափորոշիչների ընդունումից հետո արդեն պարզ կլինի, թե քանի ընտանիքի խնդիր է լուծվում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ