16 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Կյուրեղյանների մոր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է

«Սասնա ծռեր» խմբի անդամներ Արեգ եւ Սերգեյ Կյուրեղյանների մոր՝ Նվարդ Բիլյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է: Այս մասին Henaran.am-ը տեղեկացավ  Արմենակ Կյուրեղյանից :

Նշենք, որ Նվարդ Բիլյանը մեղադրվում էր ՔՕ 235 հոդվածի 4-րդ մասով՝ զենք (դանակ) կրելու համար:

Նվարդ Բիլյանին օգոստոսի 5-ին բերման էին ենթարկել հուլիսի 17-ին իր մոտ հայտնաբերված սառը զենքի (դանակ)  գործով։

Նշենք, որ տիկին Նվարդի երեք որդիներն անազատության մեջ են, երկուսը` Արեգ և Սերգեյ Կյուրեղյանները  «Սասնա ծռեր» խմբի գործով, մեկը՝ Հայկ Կյուրեղյանը  ոստիկանի վրա օդամղիչ ատրճանակից ոստիկանի ուղղությամբ կրակելու համար: Հիշեցնենք, որ Հայկ Կյուրեղյանը դատապարտվել է 9 տարվա ազատազրկման:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ