07 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

ՌԴ-ՀՀ գազամուղի պայթեցման փորձի համար ձերբակալվածները մեղադրվում են ահաբեկչական կազմակերպության հետ կապերի համար

ՌԴ-ից Հայաստան գազամուղի պայթեցման փորձի համար Վրաստանում ձերբակալված անձինք մեղադրվում են ահաբեկչական կազմակերպության հետ կապերի համար: Այդ մասին հայտնում է Грузия Online-ը:

 

Վրաստանի պետանվտանգության ծառայությունն ահաբեկչության փորձ է կանխել: Ձերբակալվել է յոթ մարդ: Նրանց թվում է Փոթի քաղաքի պարեկային ոստիկանության աշխատակից Լևան Մամպորիան:

Ինչպես ճեպազրույցի ժամանակ հայտարարել է գերատեսչության ներկայացուցիչը, ձերբակալվածները պատրաստվում էին պայթեցնել Սագուրամո գյուղի տարածքով անցնող գազամուղը, որը միացնում է Ռուսաստանը և Հայաստանը:

Ահաբեկչության պատրաստման մեղադրանքով ձերբակալվել է Վրաստանի հինգ քաղաքացի՝ Բեկա Բ.-ն, Վլադիմիր Ռ.-ն, Մինդիա Վ.-ն, Ջաբա Մ.-ն, Նուրի Չ.-ն:

Նրանցից բացի, լիազորությունների չարաշահման փաստով ձերբակալվել է պարեկային ոստիկանության գործող աշխատակից Լևան Մ.-ն, ինչպես նաև հանցագործության մասին տեղեկատվությունը թաքցնելու համար՝ Իրաքլի Բ.-ն:

Eրկրի պետանվտանգության ծառայությունը հայտարաել է, որ  ձերբակալվածներից մեկը հաճախ Ուկրաինա է այցելել, սակայն արդյոք հանցավոր խումբը կառավարվել է այդ երկրից՝ դեռ հայտնի չէ:

Քննությունը վարում է Վրաստանի պետանվտանգության ծառայության հակահետախուզության բաժինը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ