03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Հոր մահից հետո դուստրն իրեն դուրս է նետել շտապօգնության մեքենայից .Ողբերգություն Կոտայքում

Երեկ ՝ օգոստոսի 21-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 20։00-ի սահմաններում Չարենցավանի բժշկական կենտրոնից ոստիկանության Չարենցավանի բաժին հայտնել են, որ կանչով մեկնել են Երևան-Սևան ավտոճանապարհի 31-րդ կմ հատված՝ Չարենցավանի վարչական շրջան, որտեղ Samand մակնիշի 26 UL 143 համարանիշի ավտոմեքենայի վարորդի ինքնազգացողությանը վատացել է։ Վարորդը մահացել է ճանապարհին, շտապօգնության մեքենայում։

Պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխելու ժամանակ շտապօգնության ավտոմեքենայի մեջ է եղել նաև մահացածի դոսւտրը, որը տեսնելով, որ հայրը մահացել է, բացել է մեքենայի դուռը և իրեն դուրս է նետել: Նա նույնպես տեղում մահացել է։

Այս պահին մահացածների դիերը տեղափոխվել է Չարենցավանի հիվանդանոցի դիահերձարան։

Կայքի տեղեկություններով, մահացած տղամարդու կինը նույնպես եղել է ավտոմեքենայում։

Առավել մանրամասն սկզբնաղբյուր կայքում

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ