07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Սթրեսն այդքան վատ բան չէ /վիդեո/

«Հանգստանալ և հանգստից վերադառնալ աշխատանքի՝ տարաբնույթ մարդկային զբաղվածություններ են»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը նկատեց   հոգեբան Ռուբեն Պողոսյանը: Նրա խոսքով`  երկու դեպքում էլ զբաղվածությունների անցումները սթրեսածին շրջաններ են համարվում:

«Կան «трудоголик»-ներ, որոնք ամբողջ կյանքում ապրում են աշխատելու համար, հանգիստ չեն կարողանում ընդունել, սա խնդիր է, դրանք հիմնականում հիստերիկներն են, եթե հանկարծ իրենք իրենց աշխատանքային ոճից դուրս գան, շատ ավելի վատ սթրեսային վիճակի մեջ են հայտնվում»,- նշեց հոգեբանը:

Հոգեբանը գտնում է, որ  երբ նման մարդիկ չեն աշխատում, մինչև հանգստի մեկնելը՝ չիմանալով՝ ինչ անել, սթրեսի մեջ են ընկնում. «Այդ բուֆերը հաղթահարելու համար պետք է առնվազն 3-5 օր: Երբ գնում են արդեն հանգստի, նույնպես սթրես է, որովհետև նոր պայմաններին պետք է հարմարվեն: Սթրեսն այդքան վատ բան չէ, ինչպես մենք անընդհատ դրա բացասական սոցիալական կողմն ենք շեշտում: Սթրեսը մի շրջան է, որը կարծես թե վերաիմաստավորում, վերակառուցում է հոգեկան «շենքը», ֆիզիոլոգիական երևույթները, որպեսզի մարդը կարողանա հավասարակշռության գալ միջավայրի հետ: Մարդը սկսում է ավելի սթափ մտածել, ավելի սթափ որոշումներ կայացնել»:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ