21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

ԼՂ կարգավորման գործընթացում իր ուղղակի ազդեցությունը կունենա նավթի գնի անկումը. քաղաքագետ

 

«Չեմ կարող ասել, որ սահմանին իրավիճակի լարումը կլինի մոտ ապագայում, ավելի հավանական է, որ դա լինի ավելի ուշ»,- Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ  ասաց Կովկաս ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Ըստ քաղաքագետի՝ բանակցությունների նպատակը հենց իրավիճակի լարման հավանականության նվազեցումն է: «Փորձում են գտնել մեխանիզմներ, որ դեէսկալիզացնեն նման իրավիճակը: Ես սկեպտիկ եմ վերաբերում դրան: Ինձ թվում է՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ունեցած քաղաքական լծակները բավարար չեն Ադրբեջանի վրա բավականաչափ ճնշում գործադրելու համար, որ չլարի իրավիճակը»,-ասաց Ալեքսանդր Իսկանդարյանը:
Վեևջինս շեշտեց՝  ԼՂ կարգավորման գործընթացում իր ուղղակի ազդեցությունը կունենա նավթի գնի անկումը․«Բայց դա երկարաժամկետ ծրագիր է, որովհետև նավթի գնի անկումը միանգամից չի ազդի կարգավորման հիմնախնդրի վրա»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ