21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Թուրքիայում 2 հազար ոստիկանի եւ հարյուրավոր զինվորականների պաշտոնանկության հրաման են տվել

Թուրքիայի իշխանությունները երկու հրամանագիր են հրապարակել, որոնց համաձայն՝ պետական հեղաշրջման փորձից հետո աշխատանքից ազատվել են ավելի քան 2 հազար ոստիկաններ եւ հարյուրավոր զինվորականներ ու տեղեկատվական եւ հաղորդակցության վարչության աշխատակիցներ:

Այս մասին հայտնում  է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Reuters-ը:

Գործակալության փոխանցմամբ՝ կառավարության որոշումները հրապարակվել են պաշտոնական Official Gazette պարբերականում: Դրանցում նաեւ նշվում է Թուրքիայի Կապի եւ հեռահաղորդակցության վարչության փակման եւ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին երկրի զինված ուժերի ղեկավար նշանակելու մասին:

Ավելի վաղ Թուրքիայում աշխատանքից ազատվել էր կրթության ոլորտի ավելի քան 27 հազար ներկայացուցիչ:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ