13 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

Ինքնասպանության փորձ կատարած «Վանաձոր» ՔԿՀ-ի աշխատակիցը դուրս է գրվել հիվանդանոցից

Վանաձորում օգոստոսի 2-ին ինքնասպանության փորձ կատարած «Վանաձոր» ՔԿՀ-ի աշխատակից 54-ամյա Հարություն Հ.-ն այսօր՝ օգոստոսի 16-ին, դուրս է գրվել Վանաձորի հիվանդանոցից:

Հարություն Հ.-ն փորձել էր ինքնասպանություն գործել, նա ստացել էր  կրծքավանդակի, որովայնի թափանցող վերքեր, որից հետո նրան հիվանդանոցում վիրահատել էին:

Նշենք, որ Հարությունին կիսակառույցում հայտնաբերել են աշխատակիցները, որոնք առավոյան տեսել են, որ իրենց գործընկերը չի ներկայացել աշխատանքի: Այցելել են բնակարան, տեսել գրությունները, որտեղ նշված է եղել, թե որտեղ է պատրաստվում ինքնասպան լինել  ու շտապել են նշված հասցե, ոտեղ էլ նրան հայտնաբերել են արնաշաղախ վիճակում: Հարությունն ամուսնալուծված է, բնակվում է միայնակ, երեխաներ չունի:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ