22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Ինչից է կախված Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը.ԵԱՀԿ-ն գիտի պատասխանը

Ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորումը կախված է կողմերի քաղաքական կամքից։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»–ին ասել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։

Նրա խոսքով՝ Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումները խթան են հաղորդել հակամարտության համապարփակ կարգավորման բանակցային գործընթացին։ «Կարեւոր է այն, որ նախագահները նորից հաստատել են խաղաղ լուծմանը հավատարիմ մնալու պատրաստակամությունը՝ շփման գծում հարաբերական կայունության պահպանմամբ։ Բացի այդ, ակտիվորեն քննարկվում են առաջարկները, որոնք կարող էին վերականգնել կողմերի միջեւ խաղաղությունը։

Մենք պահպանում ենք լավատեսությունը եւ հավատում ենք, որ այս տարի համանախագահները բարձրաստիճան պաշտոնյաների աջակցությամբ կշարունակեն իրենց աշխատանքը հակամարտության կարգավորման մեջ առաջընթաց գրանցելու հարցում։ Արդյունքում հակամարտության վերջնական եւ խաղաղ լուծումը կախված է 2 կողմերի քաղաքական կամքից»,– ասել է Ուորլիքը։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ