13 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

Ի՞նչ են քննարկելու Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինը

Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինը օգոստոսի 10-ին բանակցություններ կվարեն քաղաքական, առեւտրա–տնտեսական եւ հումանիտար ոլորտներում համագործակցության հարցերով, ինչպես նաեւ կքննարկեն միջազգային եւ տարածաշրջանային խնդիրները։

Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնել են, որ Սերժ Սարգսյանը Մոսկվա է մեկնում Պուտինի հրավերով։ «Բանակցությունների ընթացքում պլանավորվում է քննարկել քաղաքական, առեւտրա–տնտեսական եւ հումանիտար ոլորտներում համագործակցության առանցքային հարցերը, կդիտարկեն եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների առաջընթացի հարցերը»,– ասված է  մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Ակնկալվում է, որ կողմերը կարծիքներ կփոխանակեն մի շարք արդիական միջազգային հարցերի շուրջ։

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ