19 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

… Որ համբուրի Սերժ Սարգսյանի աջը

“ՀՀԿ-ԲՀԿ փոխհրաձգությունը “Ֆեյսբուքում” դարձել է մեր քաղաքական մշակույթի մաս”,-այսօր լրագրողների հետ հանդիպումը այսպես սկսեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը` մասնավորապես անդրադառնալով ԲՀԿ –ի ընդիմադիր դաշտ մտնելու հավակնությանն ու հնարավորությանը:

“Ինչ է նշանակում “այլընտրանք,- հարցնում է քաղաքագետը` նկատի ունենալով “Բարգավաճ Հայաստան” կուսակցության կողմից սեփական քաղաքական դիրքորոշմանը տված վերջին ձեւակերպումը:

-Նման կատեգորիա քաղաքագիտության մեջ չկա: Կամ իշխանություն ես, կամ ընդդիմություն: Նախ, ընդիմություն լինում ես արժեհամակարգով, իսկ ԲՀԿ-ն ինքը տիպիկ օլիգարխիկ կուսակցություն է և ընդդիմադիր լինել չի կարող”,-նշեց Սուրենյանցը:

Նախկին ԱԳ նախարարի ԲՀԿ-ն ընդդիմադիր հռչակելու կոչը, Սուրենյանցն այսպես է գնահատում.

“Անկեղծության պակաս կար Վարդան Օսկանյանի ֆեյսբուքյան գրառման  մեջ: Ինչու ԲՀԿ-ն իրեն ընդիմադիր չհամարեց 2013 թվականի գարնանային նստաշրջանի մեկնարկին: ԲՀԿ-ի ընդդիմադիր փորձարկմանը մենք կարող ենք ականատես լինել միայն 2017-2018 թվականներն, իսկ այսօր նա արդեն կորցրել է հարմար ժամանակը”:

Սուրենյանցի դիտարկմամբ` “Բարգավաճ Հայաստանը” ի վիճակի չէ միասնական հանդես գալու, քանի որ կուսակցությունը ըստ էության` բաժանված է 2 թևերի՝ գործարար և քաղաքական:

“Պարոն Ծառուկյանը գերադասեց ինագուրացիայի օրը երկրում չլինել, ԲՀԿ քաղաքական թևը չգնաց ինագուրացիային , գործարար թևը` գնաց: Ինագուրացիան դարձավ այն լակմուսի թուղթը, որը ի ցույց դրեց թվով երկրորդ խորհրդարանական խմբակցության պառակտումը”:

Սուրենյանցի կարծիքով` ԲՀԿ ի ընդիմադիր դառնալու դեպքում օլիգարխիկ անցյալ ունեցող անձինք չեն կարող զբաղվել քաղաքականությամբ:

“Եթե ԲՀԿ-ն դառնա ընդդիմադիր, գործարար թևը կհերթագրվի Բաղրամյան 26 ի առաջ , որ համբուրի Սերժ Սարգսյանի աջը,-հավելեց քաղաքագետը:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ