14 Մարտի, Saturday, 2026
KFC

Բաղրամյանում ինքնահրկիզված տղամարդը մահացավ

Երեւանի Բաղրամյան պողոտայում ցույցի ժամանակ հուլիսի 30-ին ինքնահրկիզման փորձ կատարած Քաջիկ Գրիգորյանը քիչ առաջ Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոնում մահացել է:

Henaran.am-ը այս մասին տեղեկացավ հիվանդանոցից:

Նշենք, որ տղամարդու վերին շնչուղիների 15 եւ մարմնի մակերեսի 55  տոկոսն այրվել էր:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հուլիսի 30-ին, Երեւանի Բաղրամյան պողոտայում, երբ ցուցարարները փակել էին պողոտան եւ նստացույց էին անում, մոտ 50 տարեկան տղամարդ ինքնահրկիզման փորձ էր արել: Նրան օգնության էին հասել քաղաքացիները եւ տաքսի ծառայության մեքենայով տեղափոխել հիվանդանոց:

KFC

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ