Ի՞նչի սպասենք հաջորդիվ.քաղաքագետը մանրամասնում է
«Եթե հստակ ծրագիրը բացակայում է այլընտրանքը երկու ճանապարհով է` կամ զինված ու մինչև վերջին գնդակը շարունակել որդեգրած ճանապարհը կամ էլ խոհեմ գտնվել և հանձնվել:«Սասնա ծռեր»-ը ընտրեցին խոհեմության ճանապարհը, որը ճիշտ հաշվարկված, ռացիոնալ քայլ էր և անարյուն տարբերակ»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում,անդրադառնալով հայտնի ներքաղաքական զարգացումներին,ասաց քաղաքագետ Արթուր Ղազարյանը:
Քաղաքագետը չի բացառում, որ «Սասնա Ծռեր»-ը հույս են կապում, թե դեպքերը կզարգանան անգամ իրենց բանտում հայտնվելուց հետո:
«Դա կարող է լինել Ազատության հրապարակում կամ այլ տեղ , իհարկե այստեղ դժվար է ասել` դեպքերը ինչպես կզագանանա:Նրանց ստեղծած ալիքը անկում ապրեց ու դա փաստ է»,-ընդգծում է քաղաքագետը:
Արթուր Ղազարյանը նկատում է ` աշխարհի ամեն մի երկիր , որտեղ մեծամասնություն չի կազմում միջին խավը, որտեղ սոցիալ-տնտեսական բազմաթիվ խնդիրներ են առաջանում կամ հասարակության մեջ գոյություն ունեն , անշուշտ , հեղափոխությունները չեն բացառվում. «Իհարկե կան հեղափոխություններ , որ դրանց կարիքը ժողովուրդն է զգում:Այդիսիք եղան անգամ 21-րդ դարում: Օրինակ` «Վարդերի հեղափոխությունը»…»:
Հարցին, թե «Սասնա ծռեր»-ը պարտվեցին, թե՞ պատմության մեջ նոր զարգացումների ականատես կլինենք առաջիկայում `քաղաքագետը արձագանքեց.
«Շատ կոպիտ կլինի ասել, որ պարտվեցին, բայց նաև կոպիտ կլինի ասել, թե հաղթեցին: Ամեն դեպքում սա ակցիա էր: Հայաստանում կան բազմաթիվ չլուծված խնդիրներ և այդ շրջանակներում նաև Արցախի հարցն է, որի նկատմամբ հասարակությունը շատ զգայուն է: Արցախի հարցը հարցերի հարցն է, որի նկատմամբ հասարակությունը երբեք անտարբերություն չի ցուցաբերում:Այսինքն խնդիրները, որ կան` դրան գումարվում են ազգային հարցերը և լուծում են պահանջում, հայեցի լուծում, որովհետև ներքևի շերտերին իշխանությունը չի կարող բացատրել, թե ինչու ենք ստիված գնալ զիջումների, որ փոխզիջումներ ասվածի տակ հասարակությունը միակողմանի չհասկանա` զիջումներ բառով»,-նկատում է քաղաքագետը:
Քաղաքագետը գտնում է, որ այս պահին Հայաստանում կարևոր է սթափ մտածողությամբ հանդարտություն պահպանելը.
«Սրվածություն, լարվածություն, հասարակության շերտերի բաժանում չի կարելի թույլ տալ : Այս ուղությամբ պետք է քայլեր ձեռնարկվեն:Իշխանությունները պետք է կտրուկ քայլեր կատարեն և այս պարագայում պետք է գործի նաև ընդդիմությունը: Կարևոր է հավասարակշռված քայլերով առաջ գնալը»,-եզրափակեց Արթուր Ղազարյանը: