Միայնակ գայլը հրաժարվել է բուժօգնությունից /վիդեո/
«Սասնա ծռերի» անդամ Արայիկ Խանդոյանը` «Միայնակ գայլը», որը զինված խմբի անդամների հետ հուլիսի 31-ին հանձնվել է իշխանություններին, չի ցանկացել բժշկական օգնություն ստանալ:
Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց պաշտպան Արայիկ Պապիկյանը. «Նա ասաց, որ դա շատ փոքր վնասվածք է իր համար: Ոտքի փափուկ հյուսվածքների վնասվածք ունի»:
Փաստաբանը նշեց, որ Արայիկ Խանդոյանին դեռ մեղադրանք չի առաջադրվել, պայմանավորվածություն կա, որ համապատասխան քննչական գործողություններ կատարվեն այսօր.
«Երբ Արայիկին հարցրի` ինչ փոխանցեմ հարազատներիդ, ասաց` խնդրում եմ փոխացիր, որ ես շատ եմ սիրում իմ հայ ժողովրդին եւ հայրենիքը»:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Սասնա ծռերը» հուլիսի 31-ին վայր են դրել զենքերն ու հանձնվել են։ Ըստ ԱԱԾ-ի, ՊՊԾ գնդի տարածքն այժմ ազատված է։