«Ամեն ինչը դեռ մինչև վերջ հասկանալ է պետք…»
Երկու շաբաթ, երկու զոհ, լիքը վիրավորներ ու թշնամացած հասարակություն… Սա դեռ հաշվարկելի կորուստներն են։ Ցավոք, սրանից շատ ավելի վատ երևույթներ էլ տեսա։ Շատ վատ։ Բայց այդ ամեն ինչը դեռ մինչև վերջ հասկանալ է պետք։ Վերլուծել, գնահատել, դասեր քաղել…
Այսօր բոլորս պարտվեցինք, բայց ոչինչ։ Նորից է պետք սկսել։ Նորը կկառուցենք։ Ես հավատում եմ մեր ժողովրդի իմաստնությանը։ Վատն ու չարը դեն կնետվի ու ամեն ինչ տեղը կընկնի։
Առջևում մեծ հաղթանակ ունենք։ Դրան է պետք պատրաստվել։
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի գրառումը