21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

40 հազար մարդ Քյոլնում սատարել է Էրդողանին

Գերմանական Քյոլնում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին սատարող ցույցի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են Գերմանիայում, Ֆրանսիայում իրագործված ահաբեկչությունների եւ Թուրքիայում պետական հեղաշրջման փորձի հետեւանքով զոհվածների հիշատակը:

Տեղի ունեցած ակցիայից հետո ներկաների համար ընթերցվել է Թուրքիայի նախագահի ուղերձը, որում Էրդողանը շնորհակալություն է հայտնել Գերմանիայում բնակվող թուրքերին՝ իրեն սատարելու համար համար:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ սատարող ակցիային զուգահեռ քաղաքում Էրդողանի դեմ մի քանի ակցիաներ են անցկացվել, որոնք կազմակերպել են Գերմանիայի առաջատար կուսակցությունների երիտասարդական կազմակերպությունները:

Կարծիք կար, որ Թուրքիայի նախագահն ու քաղաքական այլ գործիչներ ուղիղ տեսակապով կդիմեն ցուցարարներին: Պարզվել է, որ Գերմանիայի Դաշնային սահմանադրական դատարանը  ակցիայի մասնակիցներին արգելել է նման ուղերձների ուղիղ հեռարձակում կազմակերպել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ