15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հայաստանում այսօր մարտի երկուսն է. Ազատության հրապարակում թեժ է

Ազատության հրապարակում ընթանում է հանրահավաք՝ ի աջակցություն «Սասնա ծռեր» խմբի։

Հրապարակում  մեծ բազմություն է հավաքվել։ Հանրահավաքը վարում է կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը։ Հիմնադիր խորհրդարանի նախկին անդամը սկզբում ամբիոնի մոտ կանչեց «Հակաճգնաժամային համակարգող խորհրդի» անդամներին, սակայն ապարդյուն։ Հիշեցնենք, որ խորհուրդը այսօր ավելի վաղ հայտարարել էր, թե վայր է դնում լիազորությունները։

Խզմալյանը նախ նշեց, թե տեղեկություն են ստացել, որ տղաների մի մասը որոշել է հանձնվել։ Ակնհայտ էր, որ այդ պահին նա տեղեկատվությանը լիակատար չէր տիրապետում։ Իսկ իմանալուց հետո հայտնեց հանրահավաքի մասնակիցներից։

«Վարուժան Ավետիսյանի հայտարարությունը նշանակում է, որ նրանք Հայաստանը փրկում են ամենամեծ սարսափից՝ քաղաքացիական պատերազմից»,- հայտարարեց Խզմալյանը։

Այս պահին հանրահավաքը շարունակվում է և Տիգրան Խզմալյանը փորձում է արդարացնել «Սասնա ծռեր»-ի արարքը:

Նա մեղադրում է ընդդիմադիր ուժերին: Նրա խոսքով «Բարգավաճներին և հորինված երկրներին: Այսօր Հայաստանում մարտի 2-է ու շատ ցուրտ»,-ընդգծեց Խզմալյանը:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ