08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Հրդեհ է բռնկվել Մարզահամերգային համալիրի եւ Լենինգրադյան փողոցի մոտակայքում

ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Հայաստանի ԱԻՆ-ից  հայտնում են, որ մասնավորապես՝ Երեւանի Թբիլիսյան խճուղու թիվ 5 շենքի մոտակայքում այրվել է մոտ 700 քմ խոտածածկ տարածք, Նուբարաշենի գերեզմանատանը՝ հոգեբուժարանի մոտակայքում՝ մոտ 5 հա, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոտակայքում՝ մոտ 700 քմ, Սեբաստիայի փողոցի թիվ 5 շենքի մոտակայքում՝ մոտ 700 քմ, Լենինգրադյան փողոցում՝ «Վալեմ» ռեստորանի մոտակայքում՝ մոտ 150 քմ, Արարատի մարզի Վեդի քաղաքի գերեզմանատանը՝ մոտ 3500 քմ խոտածածկ տարածք:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են եւ մարել:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ