01 Հունիսի, Saturday, 2024
KFC

Վերջին երկու բուժաշխատողները դուրս են եկել ՊՊԾ գնդի տարածքից

ՊՊԾ գնդի ներսում մնացած երկու բուժաշխատողները դուրս են եկել ՊՊԾ տարածքից: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը:

Նշենք, որ այսօր՝ հուլիսի 31-ի առավոտյան «Սասնա ծռերի» անդամ Վարուժան Ավետիսյանը հաղորդագրություն է տարածել, որում նշվել է, որ  իրենք պատանդի կարգավիճակում չեն պահել բժիշկներին, նրանց նկատմամբ հսկողություն չի եղել եւ թույլատրել են ցանկացած պահին հեռանալ. «Երեկ մեր ժամապահը նկատեց, որ վերջում մնացած երկու բժիշկներն էլ իրենց կամքով հեռացան: Մենք ասել էինք՝ ձեր խղճին է՝ կմնաք, թե ոչ, որոշեցին գնան. Աստված իրենց հետ: Նրանք այստեղ հատուկ հսկողության տակ չեն եղել»,- ասել է Ավետիսյանը:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ