07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Քաղաքացին դաշտից չի վերադարձել.որոնում են

Հուլիսի 30-ին, ժամը 21.23-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Հնաբերդ գյուղի բնակիչ՝ 1950 թ. ծնված Լ. Վ.-ը առավոտյան գառների հոտը տարել է գյուղին հարակից դաշտը արածելու եւ չի վերադարձել:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ժամը 21.50-ից մինչեւ 01.11-ը հրշեջ-փրկարարները Արագած լեռան ստորոտում՝ դեպի Մանթաշ գյուղ տանող հատվածում (մոտ 7 կմ) իրականացրել են որոնողափրկարարական աշխատանքներ, որին մասնակցել են 6 փրկարար, 2 ոստիկան եւ գյուղի 10 բնակիչ:

Եղանակի անբարենպաստության պատճառով որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են եւ կվերսկսվեն առավոտյան:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ