15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Կալանավորվել է Արշակ Սադոյանի որդին

ՀՀ քննչական կոմիտեիում քննկող զանգվածային անկարգությունների գործով նախօրեին՝ հուլիսի 28-ին, կալանավորվել է նաեւ Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանի որդին՝ Արեգը:

Այս մասին այսօր՝ հուլիսի 29-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ Ոստիկանության ՁՊՎ-ներում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի անդամ Սուրեն Իսկանդարյանը:

Նրա խոսքով, իրենք հանդիպել են Արեգի հետ, նա ներկայացրել է, որ իրեն բերման են ենթարկել Հանրապետության հրապարակից, մեքենայից իջնելիս: Ինչ-որ մեքենայով հետապնդել են, հետո երբ կանգնել է, քաղաքացիական անձինք ուղեկցել են ոստիկանություն, ապա տեղափոխել Կոտայքի մարզի ՁՊՎ: Այնուհետեւ նրան տարել են դատարան ու կալանավորել:

«Ոչ մի փաստարկ չկա Արեգի դեմ, ոչ մի տեսագրություն, ինչ-որ խավար նկար է երեւում, որտեղ պարզ չի, որ Արեգը կա այնտեղ»,-նշեց Իսկանդարյանը:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ