28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Հռիփսիմե Խուրշուդյանի 2012 թվաքկանի դոպինգ-ստուգման արդյունքը դրական է եղել

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հրապարակել է Լոնդոնի 2012 թվականի ամառային Օլիմպիական խաղերին մասնակցած մարզիկների դոպինգ-նմուշների վերստուգման արդյունքները։

12 մարզիկների հանձնած նմուշների վերստուգումը դրական արդյունք է տվել։ Դրանց թվում է մերհայրենակից  75+ քաշային կարգում բրոնզե մեդալը նվաճած Հռիփսիմե Խուրշուդյանը։ Հայ ծանրորդի օրգանիզմում հայտնաբերվել են դեհիդրոքլորմեթիլտեստոստերոն և ստանոզոլոլ նյութերը։

Վերստուգումն արգելված խթանիչներ է հայտնաբերել նաև Ռուսաստանի 4 ծանրորդների նմուշներում՝ Նատալյա Զաբոլոտնայա, Սվետլանա Ծառուկաևա, Ալեքսանդր Իվանով և Անդրեյ Դեմանով։ Դրական են եղել նաև Ադրբեջանը ներկայացնող Ինտիգամ Զաիրովի, Վրաստանի ներկայացուցիչ Ռաուլի Ցիրեկիձեի, Թուրքիայից Սիբել Շիմշեկի, Ղազախստանից Ալմաս Ուտեշովի, Բելառուսից Իրինա Կուլեշայի, Մոլդովայի ներկայացուցիչ Քրիստինա Իովուի հանձնած նմուշների արդյունքները։

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան ժամանակավորապես զրկում է վերոնշյալ մարզիկներին որևէ մրցաշարի մասնակցելու հնարավորությունից մինչև նրանց գործերի վերջնական քննումն ու եզրակացությունը։ Վերջնական որոշման կայացումից հետո կազմակերպությունը կհրապարակի պատժամիջոցները։

Նշենք, որ Հռիփսիմե Խուրշուդյանը կարող է զրկվել 2008-ից հետո նվաճած բոլոր մեդալներից, եթե քննությամբ որոշվի, որ նա խախտել է հակադոպինգային կանոնները։ Հիշեցնենք, որ այս տարվա ընթացքում Խուրշուդյանի օրգանիզմում արդեն իսկ արգելված դեղամիջոց՝ մելդոնի էր հայտնաբերվել Եվրոպայի առաջնության ժամանակ հանձնած դոպինգ-ստուգման ժամանակ, ինչն, ամենայն հավանականությամբ, կհանգեցնի նրանից ոսկե մեդալը վերցնելուն։ Բացի այդ, դրական էր եղել նաև 2008-ի Պեկինի Օլիմպիական խաղերի ժամանակ նրա հանձնած երկրորդ նմուշի վերստուգման արդյունքը։

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ