10 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի առաջնորդները չեն հանդիպել նախագահական ընտրությունների թեմայով. Շարմազանով /վիդեո/

Հոկտեմբերի 11-ին կայացած ՀՀԿ գորածդիր մարմնի նիստում, ըստ ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի,  քննարկվեցին ներկուսակցական, ներքաղաքական  հարցեր: Մասնավորապես, արտահերթ ժողովներ եւ համագումար հրավիրելու հարցերն էին: Մինչեւ տարեվերջ թերեւս արտահերթ համագումարում ՀՀԿ-ն պաշտոնապես կհայտարարի նախագահական ընտրություններում  կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանի պաշտոնական առաջադրման մասին:

Շարմազանովն անդարդարձավ մամուլի այն հրապարակումներին, թե  իբր ՀՀԿ-ն ժամանակ է տվել ԲՀԿ-ին կամ հանդիպել են հանրապետության նախագահն ու ԲՀԿ առաջնորդը եւ քննարկել նախագահական ընտրությունների թեման: “Դրանք իրականությունից հեռու են, բնականաբար, հանդիպում կարող է լինել, քանի որ Գագիկ Ծառուկյանը որպես Ազգային անվտանգության  խորհրդի անդամ  է”,-ասաց Շարմազանովը:

Նիստում պաշտոնանկությունների հարց չի քննարկվել: Դա եւս միայն մամուլում է արծարծվում, եւ Էդուարդ Շարամազանովը իր գործընկերներին խորհուրդ տվեց չհավատալ այդ լուրերին կամ դա համարել չար կատակ:

ՀՀԿ խոսնակի հարցազրույցի մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ