Ամերիկացուն ձերբակալել են Թուրքիայում քարեր հավաքելու համար
Ամերիկացի զբոսաշրջիկին, ով Թուրքիա է ժամանել կնոջ հետ հանգստանալու, ձերբակալել են լողափի քարեր հավաքելու եւ պատմական նմուշները երկրից հանելու փորձի համար, գրում է”pravda.ru”-ն:
Ամերիկացի Ջեյսոն Դեմենտին ձերբակալել են Անթալիայի օդանավակայանի մաքսատանը, երբ պարզվել է, որ նրա մոտ գտնվող 2 քարերը, որոնք նա հավաքել է Միջերկրական ծովի ափերին, Թուրքիայում մշակութային կոթողներ են համարվում: Ձերբակալությունից հետո նրան կրկին ազատ են արձակել, սակայն արգելել են հեռանալ երկրից:
Դեմենտի փաստաբանը, որը Միսիսիպիում է բնակվում, բացատրել է, որ տեղի թանգարանը հաստատել է` քարերը պատմական նշանակություն ունեն: Ամերիկացին պատմել է, որ ինքը եւ կինը մշտապես քարեր են իրենց հետ բերում ճամփորդություններից, իսկ տվյալ քարերը նա գտտել է սովորական լողափից, ոչ մի հին վայր կամ ավերակներ տարածքում չեն եղել:
Թուրքիայում պատմական նմուշների մաքսանենգության համար հնարավոր է մինչեւ 12 տարվա ազատազրկում: