29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ուրիխանյանը Շարմազանովի հույսը չունի

Մամուլը գրում է, թե որքան էլ ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն առերես պայքարում են միմյանց դեմ, քննարկվում է ԲՀԿ-ի` կոալիցիա մտնելու հարցը: Եւ որ կառավարության կազմի ամբողջական հրապարակումը հետաձգվում է մինչեւ մայիսի 9-ը, նաեւ այն պատճառով, որ անդրկուլիսներում բանակցողները պայմանավորվել են“ եթե ԲՀԿ-ն Երեւանի ընտրություններում գրավի երկրորդ տեղը, այդ դեպքում որոշ պորտֆելներ նրան կտրվեն:

”Մեր հետաքրքրությունների տիրույթում չէ կոալիցիայի հարցը չկա, որովհետև որևէ բան չի փոխվել մեր  քննադատության մեջ` հատկապես հաշվի առնելով, որ կառավարության ղեկավարը վերանշանակվել է”,-Henaran.am-ի հետ զրույցում, ի պատասխան հարցի` արդյոք ԲՀԿ-ում քննարկվել է ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու հարցը, ասաց ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը:

”Դա  քաղաքական մեծամասնության գործն է, իրենց խնդիրն է, թող հանրությունը դատողություններ անի և ու եզրակացություններ: Որևէ պաշտոնի այդ թվում համատեղ կառավարման ձևաչափի մեջ մենք չենք ձգտել և չենք ձգտելու, եթե  չեն իրականացվելու մեր կողմից մատնանշվող փոփոխությունները մարդկանց կյանքի որակին ուղղված”:

Ուրիխանյանը վստահ է, որ այս կառավարությունը իրենց մատնանշած փոփոխությունները չի անի: ԲՀԿ խոսնակը հույս չունի, որ երկրորդ պաշտոնավարման տարիներին Տիգրան Սարգսյանը ավելի լավ կաշխատի: ”Մեր գնահատականը վարչապետի հետ կապված չի փոխվել, հետևաբար չի կարող փոփոխվել վարչապետի վերանշանակումից հետո, թող հանրությունը եզրակացություն անի”,-ասաց:

Հիշեցնենք, որ երեկ ՀՀԿ գործադիր մարմնում հաստատվել և ՀՀԿ խորհրդին է ներկայացվել վարչապետի թեկնածությունը: ՀՀԿ-ն միաձայն երաշխավորել է Տիգրան Սարգսյանին վարչապետի պաշտոնում :

Արձագանքելով ԲՀԿ-ի այն դիտարկումներին, թե վարչապետի վերանշանակումը ապտակ կլինի մեր հասարակությանը, Շարմազանովն ասել է. “Աշխարհի յուրաքանչյուր երկրում քաղաքական ընդդիմության գործառույթներից մեկը խիստ քննադատնելն է քաղաքական իշխանությանը եւ մեր երկիրը բացառություն չէ:

Այո, մենք ասում ենք, որ մեր երկրում  կան բազմաթիվ խնդիրներ, բայց Տիգրան Սարգսյանի կառավարությանը հաջղվել է ֆինանսատնտեսական ճգնաժամի տարիներից հետո ապահովել որոշակի աճ եւ մենք հավատում ենք, որ թե Տիգրան Սարգսյանի փորձառությունը, թե մեր թիմի միասնական աշխատանքը հասարակության հետ միասին կարող ենք ունենալ շատ ավելի լավ արդյուքներ: 

2012թ-ին նախագահը հստակ խնդիր էր դրել, որ տնտեսական աճը լինի ոչ պակաս քան 7 տոկոս եւ բոլոր խնդիրներով հանդերձ, Տիգրան Սարգսյանին դա հաջողվեց: Այս անգամ գործադիր մարմնի եւ խորհրդի նիստում խնդիր է դրվել, որ թե սոցիալական քաղաքականության առումով, թե արտագաղթի կանխարգելման, թե տնտեսական աճի եւ նոր աշխատատեղերի առումով կառավարությունը շատ ավելի արդյունավետ պետք է աշխատի“,- ասել է Շարմազանովը:

 

 
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ